23.08.2017 11:15

Ջուլֆալակյան. Համոզված եմ, որ մեր ազգը հիմա ուրախանում է

Ջուլֆալակյան. Համոզված եմ, որ մեր ազգը հիմա ուրախանում է

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանի չեմպիոնական ելույթից անմիջապես հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կիսվեց իր տպավորություններով:

«Հիմա գնահատական չեմ կարող տալ: Միայն կարող եմ ասել, որ անսահման ուրախ եմ: Համոզված եմ, որ մեր ազգը հիմա ուրախանում է: Հպարտ եմ, որ գերտերությունների հետ մրցակցելով կարողանում ենք 8 ոսկե մեդալներից 2-ը Հայաստան տանել: Ոչ մի այլ երկիր նման հաջողություն չունի: 

Սա շատ երջանիկ պահ է: Նման պահեր շատ եմ ունեցել, բայց միշտ հաճելի է դրանք վերապրել: Սա գերուախություն է, որը չեմ կարող փոխանցել բառերով: Անկասկած, իմ կյանքի հետաքրքիր ու հաճելի պահերից մեկն է: Ցանկանում եմ, որ նույն զգացմունքները նաև մեր երկրպագուները վերապրեն»,- «Առաջին ալիքի» եթերում ասաց Ջուլֆալակյանը: