23.08.2017 15:15

Թրամփը կարծում է՝ Կիմ Չեն Ինը «սկսել է հարգել» ԱՄՆ-ը

Թրամփը կարծում է՝ Կիմ Չեն Ինը «սկսել է հարգել» ԱՄՆ-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը «սովորել է հարգել» Ամերիկան:

«Բայց Իմ Չեն Ինը, ես հարգում եմ այն հանգամանքը,, որ նա, ինձ թվում է, սկսել է մեզ հարգել,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ Ֆինիքսում, Արիզոնա նահանգ:- Հնարավոր է, թեև՝ դժվար, բայց հնարավոր է՝ դրանից ինչ-որ դրական բան ստացվի»,- հավելել է  նախագահը:

Ավելի վաղ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն «որոշակի զսպվածություն է դրսևորել», և չի բացառել «մոտ ապագայում» Փհենյանի հետ երկխոսելու հնարավորությունը:

Փոխանցում է ria.ru-ն: