23.08.2017 16:36

Փորձագետ. ԱՄՆ-ը կարող է ստեղծել աֆղանական բանակ՝ միայն ընդմիշտ մնալու պայմանով

Փորձագետ. ԱՄՆ-ը կարող է ստեղծել աֆղանական բանակ՝ միայն ընդմիշտ մնալու պայմանով

ԱՄՆ-ը կարող է աֆղանական բանակ ստեղծել՝ պայմանով այդ երկրում մշտական ներկայությամբ, ուստի Ամերիկան ստիպված կլինի զբաղվել «պետականության ձևավորմամբ», РИА Новости-ին հայտարարել է ԱՄՆ ՊՆ նախկին վերլուծաբան Չաք Սփիննին:

Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Թրամփը հրապարակել է Աֆղանստանում գործողությունների ամերիկյան նոր ծրագրի ռազմավարությունը:

ԱՄՆ առաջնորդը հրաժարվել է խոսել ռազմավարության ռազմական ասպեկտների մասին, սակայն հասկացրել է, որ Աֆղանստանից զորքերի արագ դուրսբերում չի լինի:

Թրամփը նաև հստակ նշել է Պակիստանի դերը աֆղանական կարգավորման հարցում, ընդ որում՝ Իսլամաբադի հասցեին ուղղակի սպառնալիք է հնչել, թե նա կարող է «շատ բան կորցնել, եթե ահաբեկիչներին թույլ տա թաքնվել իր տարածքում:

Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս չի օգտագործի իր բանակը աշխարհում դեմոկրատիա կառուցելու համար:

Փոխանցում է ria.ru-ն: