05.09.2017 13:08

Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին վերադարձել է Հայաստան

Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին վերադարձել է Հայաստան

«Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող վերադարձել է Հայրենիք՝ բուժումը շարունակելու նպատակով»,- այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Վիրավորված մյուս քաղաքացին ավելի վաղ էր վերադարձել Հայաստան:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում դանակով զինված անձը հարձակվել էր զբոսաշրջիկների վրա: Երկու մարդ զոհվել էր, չորս զբոսաշրջիկ վիրավորվել։ Վիրավորներից երկուսը Հայաստանի քաղաքացիներ էին, որոնք հատուկ չվերթով տեղափոխվել էին Կահիրեի հիվանդանոց: