06.09.2017 13:02

Բյուրական. Հրդեհաշիջմանը ներգրավվել է ուղղաթիռ

 Բյուրական. Հրդեհաշիջմանը ներգրավվել է ուղղաթիռ

ԱԻՆ-ի փոխանցմամբ, հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք:

Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել էր բուսածածկ և անտառածածկ տարածք: Երեկ ժամը 18:41-ին և 19:42-ին ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ: