06.09.2017 14:16

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 7-ին ժամը 09.00-ից մինչև  սեպտեմբերի 8-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի` Գորիս քաղաքի՝ Նոր Կյանք, Սարգսյան, Վ.Մամիկոնյան, Մ. Խորենացի, Անկախության փողոցների, Վանքի տափ, Արեգունի, Սալ-քար թաղամասերի, Ավանգարդ 5-րդ թաղ. 5-ից-8 շենքերի, 6-րդ թաղամասի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Անգեղակոթ, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար համայնքների, Տաթևեր ճոպանուղու,  հարակից Զինմասերի,  Շաքեի քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ» ռեստորանային համալիրների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: