07.09.2017 12:32

Բրյուսելում համաձայնագրի ստորագրման թուղթն ու թանաքն են պատրաստում. Սվիտալսկի

Բրյուսելում համաձայնագրի ստորագրման թուղթն ու թանաքն են պատրաստում. Սվիտալսկի

Պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը։ «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանի խոսով՝ «այնտեղ հիմա նախապատրաստում են թուղթն ու թանաքը»՝ փաստաթղթի ստորագրման համար։

«Ես հենց նոր եմ ժամանել Բրյուսելից, Երևանում վայրէջք եմ կատարել առավոտյան ժամը 5-ին և համաձայնագրի ստորագրման նախապատրաստման համար պատասխանատու բոլոր անձանց հետ իմ զրույցներն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է իր հունով: Մարդիկ շատ քրտնաջան աշխատում են, որպեսզի կարողանանք համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Մեր՝ Եվրամիության կողմից ամեն ինչ նախապատրաստվում է»,- ասաց Սվիտալսկին:

Եվրամիության արևելյան գործընկերության գագաթնաժողովը կմեկնարկի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։