07.09.2017 12:53

Նորից հրդեհ. այս անգամ`Աղբյուրակ գյուղում

Նորից հրդեհ. այս անգամ`Աղբյուրակ գյուղում

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ երեկ`սեպտեմբերի 6-ին, ժամը  16:25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 3 մարտական հաշվարկ, 34 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության աշխատակիցներ և Ծաղկաձորի կոմունալ բաժնի ջրատարներ:

Դեպքի վայրում են գտնվել փոխմարզպետ Հ. Հայրապետյանը, «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ա. Հունանյանը:

Պարզվել է, որ Լոռու և Կոտայքի մարզերի սահմանային հատվածին հարակից (Ծաղկաձոր քաղաքի կողմից) սարալանջին այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ, որից 7-ը անտառածածկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին. հրդեհի տարածման վտանգ դեպի հարակից բնակելի տարածքներ չի սպառնում: 

ժամը 01:31-ի սահմաններում հրդեհն ամբողջությամբ մարվել է: Այրվել է մոտ 48 հա խոտածածկույթ և մոտ 7 հա անտառածածկ տարածք:

Տեղում իրականացվում է հերթապահություն: