08.09.2017 11:35

Բյուրականի հրդեհը մեկուսացված է. տարվում են հետմարման աշխատանքներ

Բյուրականի հրդեհը մեկուսացված է. տարվում են հետմարման աշխատանքներ

ԱԻՆ-ը փոխանցում է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 09:38-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում կա հրդեհի 3 ծխացող օջախ: Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվում է հետախուզում:

Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 16 միավոր տեխնիկա:

Սահմանված է հերթապահություն. տարվում են հետմարման աշխատանքներ: