11.09.2017 09:00

Մոուրինյո. Ցավակցում եմ ձեզ, «Արսենալ»-ի երկրպագուներ

Մոուրինյո. Ցավակցում եմ ձեզ, «Արսենալ»-ի երկրպագուներ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բրիտանացի հայտնի լրագրող Փիրս Մորգանի հետ զրույցում հերթական անգամ հեգնել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին.

«Ցավակցում եմ ձեզ, «Արսենալ»-ի՛ երկրպագուներ: Ես մոտ ընկերներ ունեմ, որոնք սիրում են «Արսենալ»-ը, ինչպես դուք, և նրանք նույնպես տխրում են: Նրանք շատ են մտահոգվում, սարսափելի է այս ամենին հետևելը:

Գաղափար չունեմ, թե ինչպես է Վենգերին հաջողվում մնալ «Արսենալ»-ի ղեկին: Բայց հույս ունեմ, որ նա դեռ երկար ժամանակ կմնա իր պաշտոնին»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: