11.09.2017 09:14

Ինչո՞ւ Նեյմարը որոշեց «Բարսելոնա»-ից տեղափոխվել ՊՍԺ

Ինչո՞ւ Նեյմարը որոշեց «Բարսելոնա»-ից տեղափոխվել ՊՍԺ

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է մի քանի պատճառներ, թե ինչու բրազիլացի հարձակվող Նեյմարը որոշեց «Բարսելոնա»-ից տեղափոխվել ՊՍԺ:

«Նեյմարը երբեք չի նշել հստակ պատճառը, թե ինչու որոշեց տեղափոխվել ՊՍԺ: Սովորաբար, ֆուտբոլիստները ցանկանում են հանդես գալ լավագույնների կողքին, բայց նա որոշեց գնալ այլ ճանապարհով:

Հնարավոր է՝ որոշիչ էր ֆինանսական գործոնը, կամ նա հավատում է, որ ՊՍԺ-ն համաշխարհային ֆուտբոլում ապագայում կարող է գահընկեց անել «Ռեալ»-ին և «Բարսելոնա»-ին: Բացի այդ, կարող է, որ Նեյմարը ուղղակի ցանկանում էր լինել մի խաղացող, որի շուրջ կկառուցվեր թիմը, և նվաճել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում beIN SPORTS-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսին ՊՍԺ-ն 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնա»-ից գնեց Նեյմարի տրանսֆերը: 25-ամյա բրազիլացին դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք խաղացողը: