11.09.2017 09:45

Սլոան Սթիվենսը՝ US Open-ի կանանց մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Սլոան Սթիվենսը՝ US Open-ի կանանց մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Ավարտվեց թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա վերջին մրցաշարի՝ US Open-ի կանանց մրցապայքարը, որի եզրափակչում միմյանց դեմ էին դուրս եկել երկու ամերիկուհիներ՝ Սլոան Սթիվենսը և Մեդիսոն Քիսը:

Թենիսիստուհիների դիմակայությունը շարունակվեց ուղիղ մեկ ժամ: 2 սեթերի արդյունքում ջախջախելով 6:3, 6:0 հաշվով՝ Սլոան Սթիվենսը իր կարիերայում առաջին անգամ դարձավ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի հաղթող:

US Open-ում տարած հաղթանակի շնորհիվ 24-ամյա թենիսիստը WTA-ի վարկանիշային աղյուսակում կբարձրանա 17-րդ հորիզոնական: Ուշագրավ է Սթիվենսի մեծ ցատկը: Նա հինգ շաբաթ առաջ զբաղեցնում էր վարկանիշային աղյուսակի 934-րդ հորիզոնականը, սակայն նա աստիճանաբար ավելի քան 900 կետով կբարձրացի անհատական վարկանիշը:

Հիշեցնենք, որ US Open-ի տղամարդկանց մրցաշարի եզրափակչում կմրցեն իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆաել Նադալն ու Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Քևին Անդերսոնը: Հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 10-ին: