11.09.2017 10:00

Կասիլյասը հաջողություն է մաղթել կին մրցավարներին

Կասիլյասը հաջողություն է մաղթել կին մրցավարներին

Իսպանական ֆուտբոլի լեգենդ, «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հաջողություն է մաղթել տղամարդկանց ֆուտբոլային հանդիպումները սպասարկող կին մրցավարներին.

«Ամենայն բարիք եմ ցանկանում Բիբիանա Շտայնհաուսին և բոլոր այն կանանց, ովքեր նրա ճանապարհով կանցնեն»,- գրել է 35-ամյա ֆուտբոլիստը Twitter-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Բիբիանա Շտայնհաուսը դարձավ Բունդեսլիգայի պատմության առաջին կին մրցավարը: Նա սպասարկել էր 3-րդ տուրի «Հերտա» - «Վերդեր» երեկ կայացած խաղը, որն ավարտվել էր 1:1 հաշվով: