11.09.2017 10:15

Ֆլորենտինո Պերես. «Կասիլյասը ցանկանում էր հեռանալ, բայց միշտ ես եմ մեղավոր»

Ֆլորենտինո Պերես. «Կասիլյասը ցանկանում էր հեռանալ, բայց միշտ ես եմ մեղավոր»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հարցազրույց է տվել և անդրադարձել ակումբի պատմության լավագույն դարպասապահներից մեկին՝ Իկեր Կասիլյային, ինչպես նաև խոսել թիմի ներկայիս խաղացողներ Իսկոյի ու Ասենսիոյի մասին:

Իկեր Կասիլյասի մասին. «Նա հեռացավ, քանի որ ցանկանում էր հեռանալ և նա գնաց այնտեղ, որտեղ ցանկանում էր լինել: Ամեն անգամ, երբ ֆուտբոլիստը հեռանում է թիմից, ես միակն եմ, ով մեղավոր է:  Կասիլյասն ակումբի պատմության լավագույն դարպասապահն է և արժանի է ավելիին: Նա գտավ, որ ճիշտ կլինի, որ հրաժեշտի խոսքեր ասի, սակայն ես այդպես չէի ցանկանում: Հրաժեշտի խաղ անպայման կլինի: Նախապես մտածել էինք ամեն ինչ, սակայն Իկերը հայտնեց, որ կցանկանար դա տեղի ունենա այն ժամանակ, երբ նա կավարտի կարիերան: Նա մեկ տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Պորտուի» հետ: Կցանկանայի, որ նա ապագայում լիներ ակումի դեսպանը, ինչպես Ռոբերտ Կառլոսն ու Ռաուլը»:

Իսկոյի մասին. «Ամռանը քիչ թվով խաղացողներ վաճառեցինք, հեռացան նրանք, որոնց ցանկանում էին հեռանալ: Իսկոն մեզ միացավ, երբ երիտասարդ էր, իսկ հիմա արդարացնում է սպասելիքները: Նա դեռ 25 տարեկան է:Նա երկարաձգել է պայմանագրի ժամկետը: Մոտակա օրերին պաշտոնապես կհայտարարենք այդ մասին: Կնշենք, որ բոլոր խաղացողների մասին, որոնց հետ նոր պայմանագրեր ենք կնքել»: .

Ասենսիոյի մասին. «Նրան շատերին էին ցանկանում ձեռք բերել, սակայն բոլորն են տեղյակ, որ նա այստեղ երջանիկ է, մենք էլ երջանիկ ենք նրա հետ միասին: Նա մտադիր է մեծ ուրախություններ  պարգևել մեզ»: