11.09.2017 10:30

Լուի վան Գալը. Ֆուտբոլը այնքան էլ մաքուր աշխարհ չէ

Լուի վան Գալը.  Ֆուտբոլը այնքան էլ մաքուր աշխարհ չէ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մինչ օրս չի ներել ակումբին: Հոլանդացի մարզիչը նշել է, որ ակումբը գործել է իր մեջքից՝ հեռացնելով նրան մարզչի պաշտոնից: Վան Գալն անդրադարձել է նաև ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, Նեյմարի տրանսֆերին «Բարսելոնից» ֆրանսիական «ՊՍԺ»:

«Մանչեսթեր Յունայեդի» մասին. «Ճնշումը շատ մեծ էր, իսկ նրանք հարվածեցին մեջքից: Կարծում եմ՝ ամեն ինչ ծրագրած էր: Ամեն ինչ տեղ ունեցավ այն ժամանակ, երբ դրան չէի սպասում: Եթե նրանք հայտնեին իրենց ծրագրերի մասին, մասնավորապես, որ պատրաստվում են հրավիրել Մոուրինյոյին, կպայմանավորվեինք, որ ավարտին հասցնեմ մրցաշրջանը, ինչից հետո Ժոզեն կանցներ իր աշխատանքին: Եթե գնային այդ քայլին, ապա ես չէի պահանջի իմ վերջին տարվա աշխատավարձը, իսկ այսպես ստիպեցի նրանց վճարել մինչև վերջին կոպեկը»:

Նեյմարի տրանսֆերի մասին. «Ամբողջ համակարգն է փթած, դա գնալով ավելի պարզ է դառնում: Եթե նայենք, թե ինչպես տեսի ունեցավ Նեյմարի տրանսֆերը, ապա կհասկանանք, որ դա վրեժ էր  ինչ-որ շեյխի կողմից: Գումարն այստեղ կապ չունի, խնդիրն Ալ-Խելաիֆին է ու նրա զգացողությունները: Մարզիչն այստեղ ոչինչ անել չի կարող: Ֆուտբոլը այնքան էլ մաքուր աշխարհ չէ: Աշխատում եմ ֆուտբոլում արդեն 46 տարի: Որպես մարդ ես չեմ կարող փոխել այս աշխարհը: ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն պետք է դա անեն, սակայն ներկա պահին, ինչպես երևում է ակումբների ազդեցությունն ավելի մեծ է, քան նշված կառույցների»:

Նկատենք, որ ըստ Լուի վան Գալի «Բարսելոնան» դարձել է շեյխ Նասեր Ալ-Խելաիֆիի զոհը, որը ձեռք բերելով Նեյմարի տրանսֆերը վրեժ է լուծել կատալոնական ակումբից, որը դադարեցրել էր փոխհամագործակցությունը Qatar Airways-ի հետ, համաձայնությունը, որը կնքվել էր Qatar Sports Investments ընկերության՝ «ՊՍԺ»-ի սեփականատերերի հետ: