11.09.2017 11:00

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ձմռանը կփորձի ձեռք բերել Լեմարի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ձմռանը կփորձի ձեռք բերել Լեմարի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է հետաքրքրվել «Մոնակո»-ի կիսապաշտպան Թոմաս Լեմարի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտեր»-ի կիսապաշտպան Իվան Պերիշիչի տեղափոխության հարցում համաձայնության չգալուց հետո «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է թիմ հրավիրել Լեմարին: Հաղորդվում է, որ անգլիական գրանդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել ֆրանսիացու տրանսֆերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, «Մոնակո»-ն մերժել էր «Արսենալ»-ի 100 մլն եվրոյանոց առաջարկը կապված Լեմարի տրանսֆերի հետ: