11.09.2017 11:38

Daily Star. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 7-րդ համարի խաղաշապիկը պահում է հատուկ Գրիզմանի համար

Daily Star. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 7-րդ համարի խաղաշապիկը պահում է հատուկ Գրիզմանի համար

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը, հնարավոր է, տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» գալիք ամռանը: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը 7-րդ համարի խաղաշապիկը պահում է հատուկ ֆրանսիացու համար: Այս պատճառով է, որ անգլիական գրանդի նորեկներից ոչ ոք չընտրեց այդ խաղային համարը:

Հիշեցնենք, որ ամռանը Գրիզմանը մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը, բայց քանի որ «Ատլետիկո»-ն պատժված էր տրանսֆերային արգելքով 26-ամյա խաղացողը որոշեց այդ դժվարին պահին չհեռանալ թիմից: