11.09.2017 11:52

Սաակաշվիլին կողմնակիցների հետ ճեղքել է Ուկրաինայի սահմանը

Սաակաշվիլին կողմնակիցների հետ ճեղքել է Ուկրաինայի սահմանը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հարյուրավոր կողմնակիցներ ճեղքել են ուկրաինական կողմի սահմանապահների շղթան, և նրանցով շրջապատված՝ Սաակաշվիլին անցել է Ուկրաինայի սահմանը, հաղորդել է BBC-ի թղթակիցը դեպքի վայրից:

Ուկրաինական կողմում Սաակաշվիլիի ետևից շատ արագ ավտոբուս է եկել և նրան տարել է Լվով, որտեղ ուշ երեկոյան քաղաքական գործիչը կենտրոնական հրապարակում լրագրողներին հայտնել է, որ առայժմ մնալու է քաղաքում և սպասելու է կնոջը և որդուն:

Երեկոյան Ուկարինայի Պետական սահմանապահ ծառայությունը միջադեպը գնահատել է որպես «ծեծկռտուք Ազգային ոստիկանության և սահմանապահ ծառայության ներկայացուցիչների հետ», ինչը «նպաստել է պետական սահմանի ապօրինի խախտմանը մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ եղել են նաև Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ»:

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը տեղեկացրել է, որ 11 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Հաղորդվում է նաև, որ տուժել է հինգ սահմանապահ:

Փոխանցում է BBC-ն: