11.09.2017 12:23

Հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է շուրջ 2500 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է շուրջ 2500 կրակոց

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ սեպտեմբերի 3-9-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում պահպանվել է նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը:

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, պահպանելով զգոնությունը, շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում: