11.09.2017 12:38

Լրագրող Յուլյա Լատինինան հեռացել է Ռուսաստանից

Լրագրող Յուլյա Լատինինան հեռացել է Ռուսաստանից

Ռուսաստանցի հայտնի լրագրող Յուլյա Լատինինան «Эхо Москвы» ռադիոկայանի եթերից տեղեկացրել է, որ հեռացել է Ռուսաստանից՝ այն բանից հետո, երբ անհայտ անձինք այրել են իր ավտոմեքենան:

Լատինինան եթեր է դուրս եկել Skype-ով և պատմել, որ ծնողների հետ գտնվում է արտասահմանում և առաջիկայում Ռուսաստան վերադառնալու մտադրություն չունի: Նա ասել է, որ ավտոմեքենայի հրկիզումը վախեցրել է իրեն:

«Ես վախենում եմ, քանի որ նրանք, ովքեր այրել են ավտոմեքենան, պատրաստ են նաև մարդկային զոհերի»,- ասել է լրագրողը:

2016 թ. օգոստոսին «Эхо Москвы» ռադիոկայանի մոտ լրագրողի վրա հաձակում էր գործել անհայտ անձը և նրա վրա արտաթորանք էր լցրել: Այն ժամանակ Լատինինան ենթադրություն էր արել, թե միջադեպը կարող է կապ ունենալ իր լրագրողական գործունեության հետ:

 Սեպտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ Լատինինան Աննա Պոլիտկովսկայայի անվան «Կամերտոն» լրագրողական մրցանակի դափնեկիր է դարձել:

Փոխանցում է BBC-ն: