11.09.2017 13:19

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգավար Լապշինին

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգավար Լապշինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, երկուշաբթի հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:

Լապշինը, որ դատապարտվել էր առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, բացի ռուսաստանյանից՝ունի նաև Իսրայելի քաղաքացիություն, և այդ երկրի պաշտոնական ներկայացուցիչները հետևում էին դատավարությանը ու հյուպատոսական աջակցություն ցուցաբերում իրենց հայրենակցին: Ավելի վաղ Լապշինի փաստաբանը հաղորդել է РИА Новости-ին, որ նա իրեն Իսրայելին արտահանձնելու դիմում է ներկայացրել:

Ալիևի հրամանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից:

Փոխանցում է ria.ru-ն: