11.09.2017 13:49

Ավակովը Սաակաշվիլիին կոչ է արել սահմանին անցնել ձևակերպումների գործընթացը

Ավակովը Սաակաշվիլիին կոչ է արել սահմանին անցնել ձևակերպումների գործընթացը

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է արել Ուկրաինայի պետական սահմանին անցնել գրանցման գործընթացը, իսկ «ճեղքման» բոլոր մասնակիցներին՝ ներկայանալ ոստիկանություն ցուցմունք տալու համար:

«Սաակաշվիլին և սահմանն ապօրինաբար հատած բոլոր անձինք պետք է անհապաղ ընտրեն երկու տարբերակից մեկը. ներկայանան «Շեգինի» սահմանային անցակետ և/կամ գրանցում անցնեն կամ ժամանեն միգրացիոն ծառայության ստորաբաժանում: «Չեղքման» բոլոր մասնակիցները, այդ թվում՝ ժողովրդական պատգամավորները, պետք է ներկայանան ոստիկանություն՝ ցուցմունք տալու»,- facebook-յան իր էջում գրել է Ավակովը:

Նրա խոսքով՝ «ճեղքմանը» մասնակցած և ապա սահմանապահների ու ոստիկանների վրա հաձակված բոլոր անձանց ինքնությունը կպարզվի, և նրանք պատասխանատվություն կկրեն օրենքի համապատասխան:

 Ավակովը նշել է, որ ինքն ամեն ինչ արել է, որպեսզի սահմանապահներն ու ոստիկանները չմասնակցեն քաղաքական գործընթացներին, զենք և ուժային մեթոդներ չկիրառեն սահմանի մոտ զանգվածային ակցիաների ժամանակ, սակայն «սադրանքն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել»: «Պետության հիմնարար կառույցների վրա գրոհը՝ հանուն այսրոպեական քաղաքական շահերի՝ անպատասխանատու և հանցավոր քայլ է»,- ասել է Ավակովը:

Փոխանցում է ria.ru-ն: