11.09.2017 14:10

Ուկրաինայի ՆԳՆ. Տիմոշենկոն Սաակաշվիլիի հետ հատել է սահմանը

Ուկրաինայի ՆԳՆ.  Տիմոշենկոն  Սաակաշվիլիի հետ հատել է սահմանը

Ուկրաինական խորհրդարանի պատգամավոր, ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն  ու ևս չորս պատգամավորներ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետ միասին ապօրինաբար հատել են Ուկրաինայի սահմանը: Նա հիշեցրել է, որ պատգամավորական անձեռնմխելիությունը չի տարածվում քրեական հանցագործության՝ Ուկրաինայի պետական սահմանով անձանց ապօրինի տեղափոխման վրա:

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին կիրակի երեկոյան «Շեգինի» անցակետում իր համակիրների աջակցությամբ ճեղքել է սահմանապահների և իրավապահների շղթան և Լեհաստանից անցել Ուկրաինայի տարածք: Պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ Սաակաշվիլին անօրինական է հատել Ուկրաինայի սահմանը, քանի որ սահմանային ստուգում չի անցել: Գործ է հարուցվել  սահմանն ապօրինի հատելու համար:

Փոխանցում է ria.ru-ն: