11.09.2017 14:46

Լեհաստանում Սաակաշվիլիի հետ կապված իրադրությունը համարում են ներքին քաղաքական խաղ

Լեհաստանում Սաակաշվիլիի հետ կապված իրադրությունը համարում են ներքին քաղաքական խաղ

Լեհաստանը համարում է, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ուկրաինական սահմանը հատելու հետ կապված միջադեպը Ուկրաինայի ներքին գործն է, ուստի չի միջամտում դրան: Նման կարծիք է երկուշաբթի հայտնել Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշչիկովսկին Լեհական հեռուստատեսության առավոտյան ծրագրում:

«Սաակաշվիլիի գործը Ուկրաինայի ներքին քաղաքական խաղ է»,- ասել է նա՝ հավելելով, թե Լեհաստանն այդ խաղին մասնակից չէ:

Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը նաև հերքել է մամուլում հայտնված այն լուրերը, թե Լեհաստանի ԱԳՆ-ն, իբր, Սաակաշվիլիի գործի առնչությամբ կանչել է Ուկրաինայի դեսպանին: Այդ լուրն ավելի վաղ հերքել են նաև Ուկրաինայի ԱԳՆ մամլո քարտուղար Մարյանա Բեցան և անձամբ դեսպան Անդրեյ Դեշչիցան:

Փոխանցում է tass.ru-ն: