11.09.2017 15:16

Շարպանտիեն այլեւս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը չէ

Շարպանտիեն այլեւս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը չէ

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երեւանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նալբանդյանը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեյի ներդրումը հայ-ֆրանսիական «առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում»:

«Իր ունեցած այս նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգեւատրեց արտգործնախարարության պատվո մեդալով: 
Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Ֆրանսիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: