11.09.2017 16:05

Պոռոշենկոն հանցագործություն է անվանել Սաակաշվիլիի կողմից Ուկրաինայի սահմանը հատելը

Պոռոշենկոն հանցագործություն է անվանել Սաակաշվիլիի կողմից Ուկրաինայի սահմանը հատելը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հանցագործություն է անվանել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից երկիրի սահմանը հատելու փաստը:

Պոռոշենկոյի կարծիքով՝ Սաակաշվիլին կարող էր դատարանի միջոցով պաշտպանել իր դիրքորոշումը: «Դրա փոխարեն՝  հանցագործություն է կատարվել»,- նշել է նախագահը՝ ընդգծելով, որ այժմ արդեն իրավապահները պետք է միջամտեն այդ գործին: Պոռոշենկոն նաև շեշտել է, որ «այդ միջադեպը բացարձակապես քաղաքական մեկնաբանությունների կարիք չունի»,« այն մենք կմեկնաբանենք բացառապես իրավական դաշտում»:

Իր հերթին՝ երկուշաբթի կայացած ճեպազրույցում Սաակաշվիլին հայտարարել է. «Ես գիտեմ, որ իմ ազատությունը հարվածի տակ է, իմ կյանքն էլ, հնարավոր է՝ հարվածի տակ է: Սակայն Ուկրաինայի գոյությունը և ազատությունը նույնպես հարվածի տակ են: Իսկ դա շատ ավելի կարևոր է, քան առանձին վերցրած որևէ քաղաքացու, այդ թվում՝ իմ գոյությունն ու ազատությունը»:

Փոխանցում է tass.ru-ն: