11.09.2017 21:08

Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/16 եզրափակիչ փուլի թայ-բրեյքի պարտիաները:

Լևոն Արոնյանը այս փուլում ուժերն էր չափում ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ: Սեպտեմբերի 9-ին և 10-ին կայացած դասական շախմատի պարտիաներում գրանցվել էր 1:1 հաշիվը: Թայ-բրեյքում կողները կրկին չէին կարողանում որոշել հաղթողին: Արագ շախմատի պարտիաներում գրոսմայստերները երկու ոչ-ոքի խաղացին, որին հաջորդած կայծակնային պարտիաներում Արոնյանն ու Մատլակովը 1-ական հաղթանակ տարան:

Դիմակայության հաղթողը վճռվեց միայն 5+3 համակարգով անցած պարտիաներումում, որոնցում Արոնյանը երկու հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի կրկին ռուսաստանցի Դանիլ Դուբնովը: