12.09.2017 11:46

Սաակաշվիլին հայտարարել է, որ չի հավակնում իշխանության Ուկրաինայում

Սաակաշվիլին հայտարարել է, որ չի հավակնում իշխանության Ուկրաինայում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որ նախօրեին իր համակիրների հետ միասին հատել է Ուկրաինայի սահմանը, Լվովում հայտարարել է, որ երկրում է գտնվում «միանգամայն օրինական », և հավաստիացրել է լրագրողներին, որ չի հավակնում որևէ պետական պաշտոնի:

Սաակաշվիլին հայտարարել է, որ իր ուկրաինական անձնագիրը ոստիկանությունը «գողացել է սահմանին»:

Լվովում կայացած մամլո ասուլիսում քաղաքական գործիչը նաև ասել է, որ վերադարձել է, որպեսզի դատարանում վիճարկի իր քաղաքացիության չեղարկման որոշումը: Նա հայտնել է, որ պատրաստվում է մի շարք քաղաքական ակցիաներ անցկացնել: «Ես հստակ պլան ունեմ՝ վերջ տալ տնտեսության թալանին, վերջ տալ օլիգարխների իշխանությանը, վերջ տալ պատերազմի թեմաների շահարկմանը: Դրա համար ես մտադիր եմ անցնել Ուկրաինայի բոլոր շրջաններով, առավելագույնս միավորվել անհատ մարդկանց հետ, ամենատարբեր քաղաքական ուժերի հետ՝ ընդհանուր թեմայի շուրջ՝ որ երկրում պետք է ժողովրդավարություն լինի, և մեզ մոտ չպետք է լինի օլիգարխների դիկտատուրա»,- ասել է Սաակաշվիլին:

Փոխանցում է BBC-ն: