12.09.2017 12:12

Ռուսաստանը և Չինաստանը պաշտպանել են ՄԱԿ-ի պատժամիջոցներն ընդդեմ ԿԺԴՀ-ի

Ռուսաստանը և Չինաստանը պաշտպանել են ՄԱԿ-ի պատժամիջոցներն ընդդեմ ԿԺԴՀ-ի

Ռուսաստանը և Չինաստանը պաշտպանել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ՝ ի պատասխան Փհենյանի՝ անընդմեջ վեցերորդ միջուկային փորձարկման: Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը 2006 թվականից ի վեր արդեն վեցերորդն է, երբ Հյուսիսային Կորեան իր առաջին ստորգետնյա միջուկային փորձարկումն է անցկացրել:

Վաշինգտոնի նախաձեռնությամբ ընդունված նոր բանաձևը նախատեսում է տեքստիլ արտադրանքի արտահանման իսպառ արգելք, Փհենյանի կողմից նավթամթերքների ձեռք բերման և հում նավթի ներմուծման սահմանափակում:

«Մենք պատերազմ չենք ուզում: Հյուսիսկորեական վարչակազմը դեռ վերադարձի տեղ ունի: Եթե Փհենյանը համաձայնի դադարեցնել իր միջուկային ծրագիրը, նա կապահովի իր ապագան: Եթե ապացուցի, որ կարող է խաղաղ ապրել»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին:

Փոխանցում է BBC-ն: