12.09.2017 13:14

Դատարանն ազատ է արձակել Turan ադրբեջանական գործակալության ղեկավարին

Դատարանն ազատ է արձակել Turan ադրբեջանական գործակալության ղեկավարին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն ազատ է արձակվել և այսուհետև կլինի ոստիկանության հսկողության տակ: Անցյալ շաբաթ գործակալությունը բաց նամակ է ուղղել նախագահ Իլհամ Ալիևին՝ լրագրողին ազատ արձակելու խնդրանքով: Նամակը ստորագրել են գրողների միության անդամներ և մի քանի պատգամավորներ:

Մեհման Ալիևը ձերբակալվել է օգոստոսի վերջին և մեղադրվել է հարկերից խուսափելու, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար: Ալիևը հերքում է այդ մեղադրանքները:

«Լրագրողներ առանց սահմանի»  կազմակերպության 2017 թ. մամուլի ազատության վարկանիշով Ադրբեջանը 180 երկրների մեջ զբաղեցրել է 162-րդ տեղը, իսկ Freedom House-ի վարկանիշով՝ 199 երկրների մեջ Ադրբեջանը 190-րդ հորիզոնականը կիսել է Իրանի հետ:

Turan լրատվական գործակալությունը համարվում է Ադրբեջանի վերջին խոշոր անկախ ԶԼՄ-ն:

Փոխանցում է BBC-ն: