12.09.2017 14:02

Էրդողան. Թուրքիան կանխավճար է տվել ռուսաստանյան C-400-ի համար

Էրդողան. Թուրքիան կանխավճար է տվել ռուսաստանյան C-400-ի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան առաջին կանխավճարն է մուծել ռուսաստանյան C-400 զենիթա-հրթիռային համակարգերի համար, հաղորդել է թուրքական Hurriyet թերթը:

C-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ն աշխարհում իր նմանօրինակը չունի, այն նախատեսված է թռչող օբյեկտներ, այդ թվում՝ ինքնաթիռներ և բալիստիկ հրթիռներ խոցելու համար:

«Պայմանագիրն ստորագրված է և պատրաստվում է ի կատար ածելու: Կարող եմ միայն ասել, որ բոլոր ընդունվելիք որոշումներն այս պայմանագրով խստորեն համապատասխանում են մեր ռազմավարական շահերին: Մեզ համար միանգամայն հասկանալի է մի քանի արևմտյան երկրների արձագանքը, որոնք փորձում են ճնշում գործադրել Թուրքիայի վրա»,- ասել է ՌԴ նախագահի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը: Վերջինս նաև նշել է, որ այդ համակարգերի համար իսկական հերթ է գոյացել: «Դրանք Հարավարևելյան Ասիայի, Մերձավոր Արևելքի երկրներ են և ՀԱՊԿ անդամ մի շարք պետություններ: Դիմումները շատ-շատ են, մի շարք երկրներ առարկայական հետաքրքրություն են ցուցաբերում այս համակարգերի նկատմամբ»,- նշել է Կոժինը և ընդգծել, որ դա, սակայն, շատ թանկարժեք տեխնիկա է, ուստի ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ դա ձեռք բերել:

Փոխանցում է tass.ru-ն: