13.09.2017 09:00

Անգլիական թիմերից ո՞րն ամենամեծ հնարավորությունն ունի Չեմպիոնների լիգայում հաղթելու

Անգլիական թիմերից ո՞րն  ամենամեծ հնարավորությունն ունի Չեմպիոնների լիգայում հաղթելու

Անգլիական ֆուտբոլի լեգենդ Ֆրենկ Լեմպարդը կարծում է, որ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար անգլիական թիմերից ամենամեծ շանսերն ունի իր նախկին ակումբը՝ «Չելսի»-ն: 

««Չելսի»-ում յուրաքանչյուրը՝ սկսած Անտոնիո Կոնտեից, գիտակցում է, որ այս մրցաշրջանում երկու ճակատներում կռիվ տալը ավելի դժվար է լինելու: Սակայն կարծում եմ, որ նրանք այդ ներուժը ունեն, որպեսզի ամբողջ ճանապարհը անցնեն մինչև հաղթական վերջակետ: Պաշտպանության տեսանկյունից «Չելսի»-ն իրեն հավասարը չունի:

Երբ ես դիտում եմ Չեմպիոնների լիգայում անգլիական մյուս թիմերի խաղերը, նրանցից մի քանիսը դժվարություններ են ունենում պաշտպանությունում, սակայն «Չելսի»-ն, ի տարբերություն մյուսների, գերազանց հիմք ունի: Եվ հենց դա էլ անգլիական թիմերի մեջ «Չելսի»-ին ավելի մեծ շանսեր է տալիս Չեմպիոնների լիգայում հաղթելու»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում Eevening Standard-ը: