13.09.2017 09:15

Աշխարհի գավաթ, 1/8 եզրափակիչ. Լևոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց առաջին պարտիայում

Աշխարհի գավաթ, 1/8 եզրափակիչ. Լևոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց առաջին պարտիայում

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/8 եզրափակիչ փուլի դասական առաջին պարտիաները:

Լևոն Արոնյանը այս փուլում ուժերն էր չափում ռուսաստանցի Դանիլի Դուբովի հետ: Պարտիայի 36-րդ քայլում կողմերը խաղաղ դաշտ կնքեցին:

Ընթացիկ փուլի պատասխան պարտիաները տեղի կունենան վաղը:

Մրցաշարի եզրափակչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: