13.09.2017 09:30

Դիեգո Կոստան մեկնել է Մադրիդ

Դիեգո Կոստան մեկնել է Մադրիդ

 «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան չի պատրաստվում այլևս հանդես գալ լոնդոնյան գրանդում: Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը երեկ մեկնել է Մադրիդ ու մտադիր է հետագա մարզումներն անցկացնել իր հայրենիքում:

Նշվում է, որ Կոստան Իսպանիայում կմնա այնքան ժամանակ մինչև «Ատլետիկո»-ն կկարողանա ընդհանուր հայտարարի գալ «Չելսի»-ի հետ իր տեղափոխության հարցում:

Ավելի վաղ, հաղորդել էինք,  որ «Ատլետիկո»-ն խաղացողի տրանսֆերի դիմաց 60 մլն եվրո է առաջարկել «ազնվականներ»-ին: