13.09.2017 10:00

Հայտնի են Golden Foot-ի 10 հավակնորդների անունները

Հայտնի են Golden Foot-ի 10 հավակնորդների անունները

Հայտնի են դարձել այն 10 ֆուտբոլիստների անունները, որոնք կպայքարեն Golden Foot մրցանակի համար: Այն տրվում է 28 տարեկանից բարձր տարիք ունեցող խաղացողներին ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Մրցանակի համար կպայքարեն՝ Կրիտշաինու Ռոնալդուն, Սերխիո Ռամոսը(երկուսն էլ «Ռեալ»), Լեո Մեսսին, Լուիս Սուարեսը (երկուսն էլ «Բարսելոնա»), Մանուել Նոյերը, Արիեն Ռոբենը (երկուսն էլ «Բավարիա»), Իկեր Կասիլյասը(«Պորտու»), Տիագո Սիլվան (ՊՍԺ), Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի») և Անդրեա Պիրլոն («Նյու Յորք Սիթի»):

Հաղթողը որոշվելու է Golden Foot-ի պաշտոնական կայքում անցկացվելիք քվեարկության միջոցով: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Մոնակոյում: