13.09.2017 10:15

Թոմաս Մյուլլերը ինչու չի տեղափոխվել ՄՅՈՒ

Թոմաս Մյուլլերը ինչու չի տեղափոխվել ՄՅՈՒ

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը հաղորդել է մամուլի ներկայացուցիչներին, որ 2 տարի առաջ մտածում էր մյունխենյան ակումբից հեռանալու մասին։
«Բավարիայի» գործադիր տնօրեն Յան-Կրիստիան Դրեզենն այս տարվա սկզբին հաղորդեց, թե «Մանչեսթեր Յունայթեդը» 2015-ին Մյուլլերի համար առաջարկել է 100 մլն եվրո։ Այդ պատճառով Մյուլլերը մտածեց առաջնությունը փոխելու մասին։
«Երկու տարի առաջ մի պահ եղավ, երբ մտածեցի այդ մասին,- Մյուլլերին է մեջբերում Kicker-ը։- Բայց ակումբն իսկույն ինձ սատարեց։ Ինձ ասացին, որ այստեղ հաշվարկ են կատարում ինձ վրա։ Երբ «Բավարիան» ինձ ասաց, որ ես իրենց պետք եմ, որ ես կարևոր խաղացող եմ – ինձ այլևս ոչինչ պետք չէր։ Այլևս չմտածեցի»։