13.09.2017 08:30

ՉԼ. «Բարսելոնա» - «Յուվենթուս»՝ 3:0. կատալոնացիների ջախջախիչ հաղթանակը (տեսանյութ)

ՉԼ. «Բարսելոնա» - «Յուվենթուս»՝ 3:0.  կատալոնացիների ջախջախիչ հաղթանակը (տեսանյութ)

Չեմպիոնենրի լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունել էր «Յուվենթուս»-ին: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի գերվստահ հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Ընդհանուր առմամբ խաղն անցավ կատալոնական թիմի առավելությամբ: Թուրինցիները հիմնականում հակագրոհում էին: Ուշագրավ է, որ Լեո Մեսսին իր կարիերայի ընթացքում առաջին անգամ գրավեց Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը և դա արեց երկու անգամ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Իվան Ռակիտիչը:

«Բարսելոնա» - «Յուվենթուս»՝ 3:0
1:0 Մեսսի (45'), 2:0 Ռակիտիչ (56'), Մեսսի (69')D խմբի մյուս խաղում «Սպորտինգը» հյուրընկալվելիս հաղթեց «Օլիմպիակոսին»: Առաջին կեսում հույների պաշտպանությունը սարսափելի տեսք ուներ, ինչից մեկական անգամ օգտվեցին Սեյդու Դումբիան (2), Ժելսոն Մարտինշը (13) և Բրունո Ֆերնանդեշը (43):  Միայն հանդիպման վերջում «Օլիմպիակոսը» կարողացավ հակահարված գտնել և 2 գոլ խփել․ 89 ու 90+3 րոպեներին աչքի է ընկել Ֆելիպե Պեդրոն: