13.09.2017 08:45

ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բազել»՝ 3:0. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բազել»՝ 3:0. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

Չեմպիոների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունել էր «Բազել»-ին: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի ջախջախիչ հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել մանկունիանցիների մեկնարկային կազմում: Նա ամենաակտիվ գործող անձանցից մեկն էր դաշտում: Խաղի 22-րդ րոպեին հայ կիսապաշտպանը գոլ խփելու հրաշալի հնարավորություն ուներ, սակայն մոտ տարածությունից նրա կատարած հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: 28-ամյա խաղացողը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բազել»՝ 3:0
1:0 Ֆելաինի (35'), 2:0 Լուկակու (53'), 3:0 Ռեշֆորդ (84')

«Յունայթեդ»-ի ու «Բազել»-ի հետ A խմբում ընդգրկված «Բենֆիկա»-ն ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն հանդիպում անցկացրին Լիսաբոնում, որն ավարտվեց ռուսական ակումբի կամային հաղթանակով՝ 1:2 հաշվով: Բոլոր գոլերն էլ խփվեցին երկրորդ խաղակեսում: 

«Բենֆիկա» - ԲԿՄԱ՝ 1:2
1:0 Սեֆերովիչ (50'), 1:1 Վիտինյո (63' - 11մ), 1:2 Ժամալետդինով (71')