13.09.2017 12:37

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին «սաստիկ ցավ» է խոստանում

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին «սաստիկ ցավ» է խոստանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ուժեղացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ նրա միջուկային ծրագրի պատճառով:

Երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևը Փհենյանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ Թրամփը համարել է ոչ այնքան գործուն միջոց: Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի Մալայզիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում: «Մենք համարում ենք, որ դա հերթական փոքր քայլն է, առանձնապես բան չկա: Չգիտեմ՝ դա որևէ ազդեցություն կունենա՞, բայց շատ լավ է՝ ստանալ 15 «կողմ» և ոչ մի «դեմ»: Այդ պատժամիջոցները ոչինչ են՝ այն ամենի համեմատ, ինչ, վերջին հաշվով, տեղի կունենա»:

Հյուսիսկորեական պատվիրակությունը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն անվանել է «ոչ օրինաչափ և անօրինական»՝ հայտարարելով, որ «վճռականորեն դատապարտում է և կտրականապես մերժում այն»:

Փոխանցում է euronews-ը: