13.09.2017 13:44

Անկախ Քուրդիստան. լինե՞լ, թե՞ չլինել

Անկախ Քուրդիստան. լինե՞լ, թե՞ չլինել

Լինի՞, թե՞ չլինի անկախ Քուրդիստան Իրաքի տարածքում:

Ինքնավար իրաքյան Քուրդիստանի իշխանություններն ուզում են, որ լինի, և սեպտեմբերի 25-ին մտադիր են հանրաքվե անցկացնել Իրաքից անջատվելու վերաբերյալ:

Երեքշաբթի Իրաքի խորհրդարանը դեմ է հանդես եկել հանրաքվե անցկացնելուն: Ի պատասխան դրան՝ իրաքյան Քուրդիստանի առաջնորդը հայտարարել է, թե ինքն ուշադրություն չի դարձնի քվեարկության արդյունքներին, իսկ  քուրդ պատգամավորները լքել են լիագումար նիստը՝ ի նշան բողոքի:

Քուրդ քաղաքական գործիչների պահվածքը դատապարտել են Անկարան և Թեհրանը, որոնց կարծիքով՝ հանրաքվեի անցկացումը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում:

Ինչպես հայտարարել են Քուրդիստանի իշխանությունները, հանրաքվեն այն պատճառով է անցկացվում, որ քրդերին այդպես էլ չի հաջողվել գործընկեր դառնալ, դրա համար էլ ինքնորոշման այլընտրանք գոյություն չունի:

Քրդերը մտադիր էին հանրաքվե անցկացնել դեռ երեք տարի առաջ, սակայն ԻՊ-ի գորհայինների՝ Իրաք ներխուժելու պատճառով այդ պլանները ձախողվել էին:

Փոխանցում է euronews-ը: