13.09.2017 14:27

Վթարային ջրանջատումներ Ավանում

Վթարային ջրանջատումներ Ավանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 14-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

Ժամը 12.00-14.00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` 3-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների, 14-րդ փողոցի և նրբանցքների,

Ժամը 14.00-15.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի`  4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների և նրբանցքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: