13.09.2017 14:58

«Սասնա Ծռերի» գործով դատը հետաձգվեց փաստաբանների գործադուլի պատճառով

«Սասնա Ծռերի» գործով դատը հետաձգվեց փաստաբանների գործադուլի պատճառով

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը այսօր չկայացավ՝ գործում ներգրավված մեկուկես տասնյակ փաստաբանների գործադուլի պատճառով: Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է 184 փաստաբանների բողոքի ակցիան, որոնք բողոքում են ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցել է փաստաբաններից ստացած գրությունը, ակնարկելով՝ հաջորդ նիստին բացակայող փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն:

«Առանց այդ փաստաբանների այսօրվա գործի քննությունը չենք կարող շարունակել՝ 15 փաստաբանների բացակայությամբ, ուստի այսօրվա նիստը հետաձգում ենք մինչև հաջորդ չորեքշաբթի օրը՝ ամսի 20-ին սեպտեմբերի, 2017 թվականի, ժամը 11:00-ն», - հայտարարել նախագահող դատավորը: