13.09.2017 15:15

Սպիտակ տան հասարակության հետ կապերի գծով տնօրեն է դարձել նախկին մոդելը

Սպիտակ տան հասարակության հետ կապերի գծով տնօրեն է դարձել նախկին մոդելը

28-ամյա Հոուփ Հիքսը, որ Սպիտակ տան հասարակության հետ կապերի տնօրենի պաշտոնակատարն էր, այժմ մշտապես կզբաղցնի այդ պաշտոնը:

Հիքսը Թրամփի վաղեմի օգնականն է և արդեն չորրորդ մարդն է, որ զբաղեցնում է այդ պաշտոնը Թրամփի նախագահ ընտրվելուց հետո: Նրա նախորդը՝ Էնթոնի Սկարամուչչին, այդ պաշտոնում մնաց ընդամենը 10 օր:

Նախկինում Հիքսը նախագահի ռազմավարական հաղորդակցության գծով տնօրենն էր, իսկ դրանից առաջ՝ նրա նախընտրական շտաբի մամլո քարտուղարը: Համարվում է, որ նա Թրամփի ամենահուսալի օգնականներից մեկն է:

Նախկինում Հիքսը աշխատել է որպես մոդել, մասնավորապես՝ Ռալֆ Լորենի մոտ, իսկ այնուհետև զբաղեցրել է Իվանկա Թրամփի նորաձևության տան մամլո կցորդի պաշտոնը:

Փոխանցում է BBC-ն: