13.09.2017 15:28

Ջոնաթան Լակոտը ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպան

Ջոնաթան Լակոտը ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լակոտը, ով մինչ նշանակումը եղել է Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանատանը որպես խորհրդականը։ 

Հրամանագիրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է սեպտեմբերի 11-ին, հենց այն նույն օրը, երբ ՀՀ-ում Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունն ու այդ կապակցությամբ հանդիպում ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: