13.09.2017 16:37

Իսրայելը կողմ է քրդական պետություն ստեղծելուն

Իսրայելը կողմ է քրդական պետություն ստեղծելուն

Իսրայելը պաշտպանում է քուրդ ժողովրդի ձգտումը՝ ստեղծելու սեփական ազգային պետքւթյունը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն:

Իսրայելը քրդերի հետ ռազմական և գործարար կապեր է պահպանում 1960-ական թթ.՝ դիտարկելով այդ էթնիկ խմբին, որի ներկայացուցիչներն ապրում են Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում և Իրանում՝ որպես բուֆեր արաբների հետ հարաբերություններում:

Արևելյան երկրների ներկայացուցիչներն անհանգստացած են, որ հանրաքվեն իրաքյան Քուրդիստանում, որի կազմում է նաև նավթային Քիրքուկը, կարող է շեղել ուշադրությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից:

Ի դեպ, Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը Թուրքիայում գործող Քուրդիստանի բանվորական կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն, և այդ հարցում Իսրայելի դիրքորոշումը համընկնում է Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության դիրքորոշման հետ:

Իրաքի հարևանները՝ Թուրքիան, Իրանը և Սիրիան, դեմ են քրդական անկախության հանրաքվեին՝ զգուշանալով իրենց տարածքում ապրող քրդերի շրջանում անջատական տրամադրությունների աճից:

Քրդերը ջանում են սեփական պետությունն ստեղծել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից և Օսմանյան կայսրության փլուզումից ի վեր:

Փոխանցում է BBC-ն: