14.09.2017 14:43

Էրդողանը քննադատել է իր հուշարձանները տեղադրող պաշտոնյաներին

Էրդողանը քննադատել է իր հուշարձանները տեղադրող պաշտոնյաներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է մի շարք քաղաքապետների, որոնք իրենց քաղաքներում իր պատվին հուշարձաններ և քանդակներ են տեղադրել: Այդ մասին տեղեկացրել է Super Haber-ը:

«Մի քանի քաղաքապետարաններ իմ պատվին հուշարձաններ ու քանդակներ են տեղադրում: Երբ ես այդ մասին իմացա, շատ վշտացա: Բարեկամներ, դա չի համապատասխանում մեր արժեքներին»,- ասել է նախագահը՝ ելույթ ունենալով Անկարայում թուրքական նահանգների վարչակազմերի ղեկավարների առջև:

 Մասնավորապես՝ մի կիսանդրի տեղադրվել էր Իզմիթ քաղաքում՝ պուտչի տարելիցի առթիվ, սակայն հետագայում հանվել էր:

Փոխանցում է lenta.ru-ն: