16.09.2017 20:35

ԱՊԼ. «Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:6 (այլ արդյունքներ, տեսանյութ)

ԱՊԼ. «Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:6 (այլ արդյունքներ, տեսանյութ)

Պրեմիեր լիգայում կայացան 5-րդ տուրի մի շարք հանդիպումներ: «Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալվելիս 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուոթֆորդ»-ի դարպասին: Սերխիո Ագուերոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Գաբրիել Ժեզուշը, Ռահիմ Ստերլինգը և Օտամենդին: Այս հաղթանակից հետո Գվարդիոլայի թիմը վաստակեց 13 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Քաղաքաբնակներ»-ին վաղը կարող է միանալ «Ման. Յունայթեդ»-ը:

«Ուոթֆորդ» - «Ման. Սիթի»՝ 0:6
0:1՝ Ագուերո (27'), 0:2` Ագուերո (31), 0:3՝ Գաբրիել Ժեզուշ (37'), 0:4` Օտամենդի (63'), 0:5` Ագուերո(81'), 0:6՝ Ստերլինգ (89')