17.09.2017 09:30

«Լեսթերը» կբողոքարկի ՖԻՖԱ-ի որոշումը

«Լեսթերը» կբողոքարկի ՖԻՖԱ-ի որոշումը

«Լեսթերը» դեռ հույս ունի ձևակերպել «Սպորտինգից» կիսապաշտպան Ադրիեն Սիլվայի տրանսֆերը՝ պատրաստվելով բողոքարկել ՖԻՖԱ-ի որոշման դեմ։ Օգոստոսի 31-ին Սիլվան պետք է «Քինգ Փաուերում» փոխարիներ «Չելսի» տեղափոխված Դեննի Դրինկուոթերին։ Բայց այս տրանսֆերի փաստաթղթերը ներբեռնվել են պատուհանի փակվելուց 14 վայրկյան հետո։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Աղվեսները հրաժարվում են ընդունել իրենց պարտությունը և դեռ հուսով են գրանցել Պորտուգալիայի հավաքականի խաղացողին։ Այս պահին «Լեսթերը» բողոք է պատրաստում ՖԻՖԱ-ի որոշման դեմ։ Հավելենք, որ անցած հանգստյան օրերին Սիլվան Պրեմիեր լիգայի շրջանակներում հայտնվեց «Չելսիի» հետ «Լեսթերի» տնային խաղում։