17.09.2017 09:44

Տորես. Ուզում եմ «Ատլետիկոյում» կարևոր դերակատարություն ունենալ

Տորես. Ուզում եմ «Ատլետիկոյում» կարևոր դերակատարություն ունենալ

Այս ամառ 33-ամյա հարձակվողը թիմը փոխելու մի քանի տարբերակ ունեցավ, բայց գերադասեց մնալ Մադրիդում։ Չնայած նրան, որ Տոռեսի գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը, նա ուզում է շարունակել ելույթները «Ատլետիկոյում»։

«Ամեն անգամ դաշտ դուրս գալով ես լիովին կնվիրվեմ խաղին։ Կներդրվեմ, ինչպես պահանջում են «Ատլետիկոյի» ֆանատները։ Ես դեռ մի քանի տարի ունեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլում, որոնք ուզում եմ անցկացնել այս թիմում։ Ես ուզում եմ «Ատլետիկոյում» ինձ կարևոր խաղացող զգալ։ Դա խթանում և մոտիվացնում է պայքարի»,- ասել է Տոռեսը։

Նախկինում հաղորդվել էր, թե Ներքնակները պատրաստ են 60 մլն եվրո ներդնել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի համար։