17.09.2017 10:15

Բուֆոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է պաշտոն ստանձնել ՖԻՖԱ-ում

Բուֆոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է պաշտոն ստանձնել ՖԻՖԱ-ում

«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը հաջորդ ամռան համար աշխատանքային մի քանի առաջարկ ունի: 

39-ամյա խաղացողն ավելի վաղ ասել է, որ ներկայիս մրցաշրջանը, ամենայն հավանականությամբ, որպես ֆուտբոլիստ վերջինը կդառնա իր համար: 

Թուրինյան թիմում մնալու և ակումբի ենթակառուցվածքում աշխատանք ստանալուց բացի նրան աշխատանք են առաջարկում նաև ՖԻՖԱ-ում ու Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: 

Բացառված չէ այն տարբերակը, որ իտալացին մեկ մրցաշրջան հանդես կգա ՄԼՍ-ում, նրա ծառայություններով հետաքրքրված է «Նյու-Յորք Սիթի»-ն: